slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Երևանի պետական համալասարանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցությունը «Հոգեբանական վերնիսաժ»-ի շրջանակներում

Ներկայումս ժամանակակից մասնագետներին գործատուների կողմից ներկայացվում են նոր պահանջներ, մասնավորապես՝ մրցունակության, պրոֆեսանալիզմի, աշխատավայրում հարմավերլու ունակության, հաղորդակցման ունակության և այլն։ Այդ պատճառով, շրջանավարտների համար աշխատանքի տեղավորման հարցերը դառնում է ավելի խնդրահարույց, որի լուծմանը նպաստում են թափուր աշխատատեղերի տոնավաճառների կազմակերպումը և իրականացումը:

2017 թվականի մայիսի 19-ին, ըստ ավանդույթի կրկին նմանատիպ տոնավաճառ/ցուցահանդես տեղի ունեցավ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում «Հոգեբանական վերնիսաժ» խորագրով, որի հիմնական նպատակն էր նպաստել հոգեբանական բաժնում սովորող ուսանողների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց տալ ինքնադրսևորվելու, աշխատաշուկայում կողմնորոշվելու հնարավորություն, նպաստել երիտասարդ մասնագետների համագործակցային եզրերի ընդլայնմանը, ուսանողների և շրջանավարտների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Ինչ վերաբերվում է գործատուներին, ապա նրանց համար հնարավորություն է ընձեռվեց տեղեկատություն հավաքագրել թեկնածուների վերաբերյալ թափուր աշատատեղերի համար, գնահատել աշխատանային հմտությունները և ընտրել որակավորում ունեցող անձնակազմ:

Հոգեբանական վերնիսաժում մասնակցում էին տարբեր հոգեբանական կազմակերպություններ, որոնք ներկայացնում էին իրենց կողմից իրականացվող հոգեբանական ծառայությունները։

Վերոնշյալ ցուցահանդեսին իր մասնակցությունն ունեցավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժինը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնագետները` Ծովինար Թադևոսյանը և Լուսինե Ազարյանը շրջանավարտներին տեղեկատվություն են ներկայացրել կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, նշել աշխատանքնային պայմանները և առանձնահատկությունները, ներկայացրել են բաժնում իրականացվող դատահոգեբանական փորձաքննությունների ենթատեսակները, դրանց առանձնահատկությունները, փորձագիտական հետազոտությունների իրականացման ընթացքում կիրառվող մեթոդները և մեթոդիկաները, իրականացված գիտական աշխատանքները։

Ներկայացվել են նաև կազմակերպության Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունները և հետազոտությունները, ինչպես նաև կազմակերպության կողմից հրապարակված մենագրությունները, ժողովածուները, գրքերը, դասագրքերը, ուսումնական ձեռնարկները և այլն։ Ցանկացողներին տրամադրվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութեր /բուկլետներ/, դասագրքերը, ուսումնական ձեռնարկները:

Ցուցահանդեսը անցկացվել է բարեկամական ոչ ֆորմալ մթնոլորտում: Յուրաքանչյուր շրջանավարտ և ուսանող կարող էր ուղղել իրեն հետաքրքրող հարց և ստանալով լիարժեք պատասխան ընտրել իր համար համապատասխան աշխատատեղ:

Ցուցահանդեսի նշանակությունն էր շրջանավարտների համար գտնել արժանի աշխատատեղեր, Փորձաքնննությունների ազգային բյուրոյի համար ընտրել որակավորում ունեցող անձնակազմ, թեկուզ և հեռանկարային:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow